Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի (DRI) ուշադրության կենտրոնում է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում քննարկվող վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք գնել Աբխազիայում:
Խոսքը վերաբերում է, «Հյուրանոցների և բնակարանների իրավական կարգավիճակի կարգավորման մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է Աբխազիայի դե ֆակտո խորհրդարան և հնարավոր է առաջիկայում ընդունվի։
Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի գնահատմամբ՝ Աբխազիայում ընթացող գործընթացները երկարաժամկետ հեռանկարում պարունակում են Աբխազիայի անեքսիայի վտանգ, և նման նախաձեռնությունների իրականացումն անթույլատրելի է մինչև հակամարտությունը չկարգավորվի։
Նշենք, որ Աբխազիայում օտարերկրացիներին անշարժ գույք և հողատարածք գնելը դեռևս արգելված է։ Ռուսաստանի քաղաքացիների համար Աբխազիայում գույք գնելու հետ կապված արգելքները բազմիցս դարձել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զայրույթի պատճառ։