«Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը միաձայն` 83 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո միջազգային դոնոր կազմակերպություններն այլևս չեն կարողանա առանց կառավարության համաձայնության դրամաշնորհներ տրամադրել ՀԿ-ներին:

«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Նախագիծը կքննարկվի և կընդունվի արագացված կարգով։ Օրենքի նախագծի համաձայն՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որպեսզի կառավարությունը հայտարարի դրամաշնորհի տրամադրման կարգին իր համաձայնության մասին։

Նույն նախագծով Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Արգելված դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհառուն կտուգանվի նշված դրամաշնորհի կրկնակիի չափով:

Կարդացեք նաև`