Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա մայիսին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 505,7 մլն դոլար, որից 313,9 մլն դոլարը՝ Ռուսաստանից։
Տվյալների համաձայն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են ռեկորդային՝ 136 տոկոսով։
Հատկանշական է, որ ապրիլին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 132,98 մլն դոլար, մարտին՝ 27 մլն, փետրվարին՝ 21,9 մլն դոլար։
2022 թվականի մայիսին դրամական փոխանցումների ընդհանուր պատկերը հետևյալն է.
Ռուսաստան՝ 313,9 մլն դոլար,
Իտալիա՝ 36,816 մլն դոլար,
ԱՄՆ՝ 27,776 մլն դոլար,
Ղազախստան՝ 20,808 մլն դոլար,
Հունաստան՝ 20,325 մլն դոլար,
Իսրայել՝ 16,069 մլն դոլար,
Գերմանիա՝ 13,311 մլն դոլար,
Թուրքիա՝ 8,127 մլն դոլար,
Ղրղզստան՝ 5,682 մլն դոլար,
Իսպանիա՝ 4,955 մլն դոլար։