Դեպի Վրաստան դրամական փոխանցումները (տրանսֆերտները) նվազել են: Մասնավորապես, Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, այս տարվա օգոստոսին Վրաստան է փոխանցվել 290 մլն 566 հազար ԱՄՆ դոլար, ինչը 2,5 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից։
Նույն վիճակագրության համաձայն՝ հուլիսին արտասահմանյան երկրներից Վրաստան է փոխանցվել 298 մլն 118 հազար ԱՄՆ դոլար։
Ամենաշատ փոխանցումները կատարվել են ԱՄՆ-ից. դրամական փոխանցումների ավելի քան 17 տոկոսը: Հաջորդն Իտալիան է՝ 16,9 տոկոս, երրորդը՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 14,6 տոկոս։
Օգոստոսին մեծ գումարներ Վրաստան փոխանցած երկրների տասնյակը.
- ԱՄՆ՝ 50 մլն 765 հազար ԱՄՆ դոլար,
- Իտալիա՝ 49 մլն 286 հազար ԱՄՆ դոլար,
- Ռուսաստանի Դաշնություն՝ 42 մլն 551 հազար ԱՄՆ դոլար,
- Գերմանիա՝ 25 մլն 374 հազար ԱՄՆ դոլար,
- Հունաստան՝ 22 մլն 346 հազար ԱՄՆ դոլար,
- Իսրայել՝ 19 մլն 830 հազար ԱՄՆ դոլար,
- Ղազախստան՝ 8 մլն 952 հազար ԱՄՆ դոլար,
- Թուրքիա՝ 8 մլն 672 հազար ԱՄՆ դոլար,
- Ղրղզստան՝ 7 մլն 909 հազար ԱՄՆ դոլար,
- Իսպանիա՝ 7 մլն 609 հազար ԱՄՆ դոլար: