
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին: Մինչ այդ, սակայն, մայիսին կան ոչ աշխատանքային օրեր, որոնց ընթացքում դասավանդումը կդադարեցվի:
Դասավանդումը կդադարեցվի հետևյալ օրերին.
- մայիսի 9՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր,
- մայիսի 12՝ Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օր,
- մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր:
Ի դեպ, առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2023 թվականի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին: 2022-2023 ուստարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին: