Դպրոցներում գարնանային արձակուրդի օրերը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից:

Ըստ դպրոցական օրացույցի՝ գարնանային արձակուրդը կտևի մինչև մարտի 14-ը, դասապրոցեսը կվերսկսվի մարտի 17-ից: Գարնանային արձակուրդից զատ, դպրոցներում դասապրոցես չի անցկացվի նաև հետևյալ օրերին.

  • ապրիլի 9՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր,
  • ապրիլի 18-21՝ զատկական տոներ (18՝ կարմիր ուրբաթ, 21` մեռելոց),
  • մայիսի 9՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր,
  • մայիսի 12՝ Սուրբ Անդրեա Առաջինի հիշատակության օր,
  • մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր:

2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը (2-րդից 11-րդ դասարանցիների համար) կտևի մինչև հունիսի 13-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին: Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը մեկնարկել է հունվարի 15-ից: