
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2023 թվականի դեկտեմբերի 30-ից և կավարտվի 2024 թվականի հունվարի 14-ին:
Ըստ ուսումնական տարվա օրացույցի՝ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակը կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ երկրորդ կիսամյակը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 15-ին:
Օրացույցից պարզ է դառնում, որ մինչ ձմեռային արձակուրդը ոչ աշխատանքային է հայտարարված նաև նոյեմբերի 23-ը, որը հինգշաբթի է: