
Վրաստանի դպրոցներում ավարտական քննությունների թիվը հնարավոր է կրճատվի՝ հասնելով 4-ի: Այս մասին interpressnews-ին հայտնել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարիամ Ջաշին:
Նրա խոսքերով, կօգտագործվի եվրոպական երկրների փորձը, որտեղ քննությունները հանձնում են միայն 4 հիմնական առարկաներից՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզու և մեկ ընտրովի առարկա:
Վրաստանի ԿԳՆ-ի նախարար Միխեիլ Բատիաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ 2020 թվականին ատեստատների համակարգը արմատականորեն փոփոխության կենթարկվի: Ինչ վերաբերում է քննական թեստերի բարդացմանը, 2019-ին բացառվում է դա անել: Դիմորդները կարող են հանգիստ պատրաստվել ինչպես ընդունելության, այնպես էլ դպրոցի ավարտական քննություններին»,- հայտարարել է Մարիամ Ջաշը: