
Վրաստանի հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից։ Ուսումնական գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 17-ից։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա, ըստ նախարարության, նրանք ձմեռային արձակուրդները որոշում են նախարարության հետ համաձայնեցված՝ ըստ իրենց ուսումնական օրացույցի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր