Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը շարունակվում է դասասենյակներում, սակայն ցանկության դեպքում ծնողները կարող են հրաժարվել դասասենյակներում դասերից և այն շարունակել առցանց ձևաչափով։ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հրապարակում է թարմացված տվյալներ՝ կապված կորոնավիրուսի՝ դպրոցներում տարածման վիճակագրության հետ:
Այսպիսով, Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ծնողների խնդրանքով, ինչպես նաև կորոնավիրուսի հաստատման պատճառով, երկրի ողջ մասշտաբով լիովին հեռավար գործում է 17 դպրոց ու 145 առանձին դասարան:
Կրթական գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի մասշտաբով ռիսկային խմբում 69 ուսուցիչ դիմել է հեռավար դասավանդելու խնդրանքով ու շարունակել աշխատանքն առցանց:
Անցած շաբաթվա ընթացքում անցկացրած ինտենսիվ մոնիթորինգի ու պարտադիր թեստավորման արդյունքում, երկրի մասշտաբով Covid-19 հաստատվել է ուսուցչակազմերի ու դպրոցների աշխատակազմերի 0,1%-ի ու աշակերտների ընդհանուր քանակի 0,01%-ի մոտ:
Նախարարությունից հայտարարում են, որ վիրուսի տարածման դեպքում կարող են ուժի մեջ մտնել տեղային սահմանափակումներ, նախարարութունը կգործի համապատասխան արձանագրության համաձայն:
Այն դեպքում, եթե ծնողը ցանկանում է առցանց շարունակել ուսումը, յուրաքանչյուր չորեքշաբթի կարող է գրանցվել նախարարության կայքում՝ online. emis.ge, սակայն, սրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է դիմում ներկայացնել նաև դպրոց։
Հիշեցնենք, մարտի 8-12-ը Վրաստանի դպրոցներում գարնանային արձակուրդ կլինի: