Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) նախաձեռնությամբ ընթանում է հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների ատեստավորման գործընթացը։
Ըստ ԿԳՆ-ի՝ տնօրենների ատեստավորման համար դիմողների գրանցումը կշարունակվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։
Ատեստավորման քննության գրանցումը հնարավոր է հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge:
Հարկ է նշել, որ տնօրենի թեկնածուների ատեստավորումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։ Հավաստագրման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վրաստանի քաղաքացիները։
Նրանք, ովքեր արդեն գրանցվել են 2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրության մրցույթի շրջանակներում, կրկին գրանցման կարիք չունեն։
Տնօրենության դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի են կայքում՝ https://directors.mes.gov.ge։