Վրաստանում դպրոցական կրթության հարցերով աշխատող նոր կազմակերպություն՝ «Կրթական քաղաքականության կենտրոն» է հիմնադրվել:
Կազմակերպության հիմնադիր Գիորգի Ճանտուրիան նշել է, որ կազմակերպության հիմնական առաքելություններից մեկը լինելու է համակարգի ժողովրդավարացումը և դպրոցի սոցիալական գործառույթի ամրապնդումը դպրոցական համայնքի հետ սերտ համագործակցության միջոցով։
Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է «Ուսումնական արշավով», որի նպատակն է՝ առաջ քաշել նախընտրական շրջանում դպրոցական կրթական համակարգում առկա խնդիրները։ Մյուս կողմից, քարոզարշավը նպատակ ունի ցույց տալ կապը եվրաինտեգրման և կրթական համակարգի զարգացման միջև։
Որպեսզի արշավը հասնի իր նպատակին, ինչպես ասոել է Ճանտուրիան, արշավի շրջանակներում Թբիլիսիում և մարզերում կանցկացվեն կրթական թեմատիկ շաբաթներ: Նախատեսվում է գրքի շնորհանդես և քննարկում բարձրագույն կրթության դերի և գործառույթի վերաբերյալ:
Կրթական արշավի աջակիցներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագիրը (CSEP) և Քաղաքացիական հասարակության հիմնադրամը (CSF):