
Վրաստանում դպրոցական գնահատականները հաշվի կառնվեն բուհ ընդունվելիս: Այս տեղեկությունը նշված է կառավարության 4-ամյա ծրագրում:
«Առաջին անգամ կրթական ոլորտում դպրոցի ակադեմիական առաջադիմությունը հաշվի կառնվի բարձրագույն կրթության մակարդակում ուսումը շարունակելիս»,- նշված է 2025-2028 թվականների կրթական ծրագրում:
Հատկանշական է, որ Վրաստանում, մինչ այս փոփոխությունը, բուհ ընդունվելիս հաշվի էին առնվում ուսանող դառնալ ցանկացող անձի միասնական ազգային քննություններում ստացած միավորները միայն: