
Ռուսական «Դոժդ» անկախ հեռուստաալիքի լրագրող Ալեքսանդրա Շվեդչենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
«Դոժդի»-ի հաղորդմամբ՝ Շվեդչենկոն Վրաստան է մեկնել Ռիգայից։ Կես ժամ անց լրագրողին հայտնել են, որ Վրաստանի «օրենսդրությամբ նախատեսված պատճառով» իրեն արգելում են մուտք գործել երկիր։
Մինչ այդ Շվեդչենկոն մեկ տարի բնակվել է Թբիլիսիում։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը պաշտոնական օրենք ընդունի երկիր մուտք գործելու իրավունքի մասին, որտեղ կհստակեցվի, որ հակապուտինիստական, ժողովրդավարական հայացքներ ունեցող ռուսներին արգելվում է մուտք գործել երկիր»,- իր հեռագրում գրել է «Դոժդի»-ի հաղորդավարուհի Աննա Մոնգաիտը։