«Անհանգստացած ենք, որ Գիորգի Ռուռուան շարունակում է մնալ բանտում և Վրաստանին կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել մարտի 8-ի համաձայնությունը և ազատ արձակել Ռուռուային»,- այս մասին իր Twitter-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ակնկալում է, որ այս տարի Վրաստանում կայանալիք նախընտրական քարոզարշավն իրականացվելու է առանց ընտրողներին կաշառելու, սպառնալիքների, վարչական միջոցների օգտագործման և բռնության անպատժելիության, ինչի մասին նախորդ ընտրությունների ժամանակ հայտնում էին միջազգային դիտորդները:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ողջունում է մարտի 8-ին Վրաստանի կառավարության և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես դեպքի լարվածության նվազեցմանը միտված կարևոր քայլ: Մտահոգված ենք, որ Գիորգի Ռուռուան շարունակում է մնալ բանտում: Կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել մարտի 8-ի պայմանավորվածությունը և ազատ արձակել Ռուռուային», — գրել է Դոնալդ Տուսկը: