
Դմանիսիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նույն ընտանիքի չորս անդամ է զոհվել: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Հայտնի է, որ մարդատարը, որում գտնվել են ընտանիքի անդամները, բախվել է բեռնատարին: Մահացածները Դմանիսիի շրջանի Սաֆարլո գյուղից են։
Ըստ ՆԳՆ-ի, վթարի պատճառները պարզվում են։