
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին այցելել է Դմանիսի և տեղում ծանոթացել Դմանիսիում կառուցվող զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծերին։
Աշխատանքային այցի շրջանակներում Դոխթուրիշվիլին Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ Կոբա Մուրադաշվիլիի հետ տեղում ծանոթացել է հետևյալ զբոսաշրջային նախագծերի ընթացիկ աշխատանքներին.
- Դիդի Դմանիսի գյուղում կառուցվող ճամփեզրեր,
- Վարդիսուբին գյուղից Մաշավերի գյուղի ուղղությամբ կառուցվող հետիոտնային տուրիստական արահետներ։
Զբոսաշրջային վայրերը միավորող տուրիստական արահետների և ճամփեզրերի ենթակառուցվածքային նախագծի ավարտից հետո այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Դմանիսիի համայնապատկերային տեսարանները, ինչը զգալիորեն կբարելավի զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում։
Ենթակառուցվածքային ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվում են տեղական բյուջեից և կավարտվեն օգոստոսի վերջին։