Դմանիսիի բնակչությունը երթով կմիանա Թբիլիսիի բողոքի ցույցին

Դմանիսիի բնակչությունը սկսել է 100 կիլոմետրանոց երթ։ Քաղաքացիները նախատեսել են քայլել չորս քաղաքներով և 20 գյուղերով։ Առաջին կանգառը եղել է Բոլնիսին։ Մարտի 29-ին նրանք հանրահավաք են անցկացրել Բոլնիսիում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, իսկ մարտի 30-ին՝ Մառնեուլիում՝ նույնպես քաղաքապետարանի շենքի դիմաց։ Եռօրյա երթը այսօր՝ մարտի 31-ին կմիանա Թբիլիսիում նախատեսված բողոքի ցույցին։

Ակտիվիստների պահանջները մնում են անփոփոխ՝ նրանք պահանջում են ազատ արձակել եվրոպամետ հանրահավաքի ժամանակ  ձերբակալված քաղաքացիներին և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։

Երթի մասնակիցները տեղի բնակիչներին կոչ են արել միանալ մարտի 31-ին Թբիլիսիում նախատեսված բողոքի ցույցին։

Հիշեցնենք. այսօր Թբիլիսիում լայնածավալ բողոքի ցույց է նախատեսված: