Դիվանգետները համատեղ հայտարարություն են տարածում

Թբիլիսիում Խորհրդարանի մոտ ընթացող լայնածավալ ցույցերին զուգահեռ ԱԳՆ-ի 44 ակտիվ աշխատակիցները համատեղ հայտարարություն են տարածել:

Նրանց խոսքոս՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը քաղաքական օրակարգից հանելը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին։

«Որպես դիվանագետների մեր հիմնական պարտականությունը Վրաստանի ազգային շահերի պաշտպանությունն ու Սահմանադրությանը հավատարիմ լինելն է։ Այս տարիների ընթացքում վրացական դիվանագիտությունը լիարժեք ջանքեր է գործադրել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին միանալու համար, ինչը վրաց ժողովրդի կամքն ու պատմական ընտրությունն է։
Մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների օրակարգից Վրաստանի դուրս գալու մասին այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին»։

Դիվանագետները նշում են, որ անդամակցության բանակցային գործընթացի դադարեցումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը.

«Առանց արևմտյան գործընկերների աջակցության, Վրաստանը դեմ առ դեմ մնում է այն սպառնալիքներին, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային և անվտանգության միջավայրում ընթացող գործընթացների ֆոնին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների բացումը քաղաքական օրակարգից հանելը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին։ Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման կուրսին»։