Դիտորդների դերն ընտրություններում

Photo: radiotavisupleba

2024 թվականի ընտրությունները Վրաստանում, լինելով քաղաքական կյանքի առանցքային իրադարձություն, կսահմանեն երկրի ապագան՝ ազդելով ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային քաղաքական դինամիկայի վրա։ Այս գործընթացի կարևոր տարրերից մեկն է պրոֆեսիոնալ դիտորդների ներգրավվածությունը, որն ապահովում է ընտրությունների թափանցիկությունը, արդարությունը և հանրային վստահությունը։

Դիտորդները, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային, կրում են պատասխանատվություն ընտրական գործընթացների հսկողության համար։ Նրանք հետևում են ընտրողների գրանցման, քվեարկության և հաշվարկման ընթացքին՝ արձանագրելով ցանկացած խախտում կամ անհամապատասխանություն։

Ընտրությունների արդարությունը և թափանցիկությունը կենսական նշանակություն ունեն հանրային վստահության համար։ Դիտորդների ներկայությունն ապահովում է, որ քաղաքացիները վստահեն, որ իրենց ձայները հաշվարկվում են ճիշտ և անաչառ։ Սա, ի վերջո, խթանում է ընտրողների մասնակցությունը և ժողովրդավարական գործընթացների կայունությունը։

Դիտորդների դերը, թեև կարևոր է, այդուհանդերձ ընտրությունները կարող են հանդիպել մարտահրավերների։ Հայեցակարգային խնդիրները, քաղաքական հակամարտությունները և հասարակության ներսում առկա բաժանումները կարող են խոչընդոտել ընտրական գործընթացներին։

«Մեր համայնքում մի շարք խնդիրներ կան։ Առաջին հերթին, շատերը, հատկապես մեծահասակները, չեն հավատում, որ ընտրությունները կարող են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում։ Նրանք կարծում են, որ իրենց ձայնը չի ազդի արդյունքների վրա։ Սա բերում է մասնակցության նվազմանը, և այս միտումն անհանգստացնող է»,- նշեց Արմենը (անունը փոխված է), որ երկրորդ անգամ է դիտորդություն իրականացնելու:

Նա նշում է, որ երկրորդ անգամ մասնակցելով, կկարողանա համեմատություններ անցկացնել։

«Համայնքում մի շարք խնդիրներ կան: Առաջին հերթին, մարդիկ շատ հաճախ չեն հավատում, որ ընտրությունները կարող են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում։ Բացի այդ, առկա քաղաքական հակասությունները լուրջ խոչընդոտ են: Երբ հասարակությունը բաժանված է, դա դժվարեցնում է համախմբումը և միասնականության ապահովումը։ Քաղաքական մրցակցությունը կարող է խորացնել այս բաժանումները, ինչը ազդում է ընտրողների մոտեցումների վրա:

Իմ նախկին փորձն ինձ սովորեցրել է, որ վստահությունը կարելի է վերականգնել միայն ժամանակի ընթացքում: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, աջակցենք ընտրական գործընթացների թափանցիկությանը, որպեսզի ընտրողներն զգան, որ իրենց ձայնը կարող է ազդեցություն ունենալ»,- նշեց նա։

2024 թվականի ընտրությունները Վրաստանում կարևոր են ոչ միայն քաղաքական և սոցիալական զարգացումների համար, այլև տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների համար։ Դիտորդների պրոֆեսիոնալ աշխատանքը, հանրային վստահության բարձրացումը և միջազգային աջակցությունը կարող են էապես նպաստել ընտրությունների հաջողությանը և ժողովրդավարական գործընթացների կայունության ապահովմանը։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան