Վրաստանում գործող դիտորդական կազմակերպությունները շուտով կավարտեն հայտերի ընդունումն առաջիկա խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ գրանցվելու համար։
«Ալիք Մեդիան» առանձնացրել է «Արդար ընտրություններ» (ISFED) դիտորդական առաքելության և «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության թափուր աշխատատեղերը։ Հիշյալ ՀԿ-ները ընտրությունները վերահսկում են նաև Վրաստանի տարբեր մարզերում։
«Արդար ընտրություններ» (ISFED) դիտորդական առաքելության դիտորդ դառնալու համար հարկավոր է լրացնել հայտը, գրանցվել որպես դիտորդ մինչև հոկտեմբերի 12-ը։
Նշվում է, որ Վրաստանի Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն դիտորդ կարող է լինել Վրաստանի չափահաս քաղաքացին։ Մանրամասները կարդացեք՝ անցնելով հղումով։
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը՝ «Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության» (USAID) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների մոնիտորինգ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում» ծրագրի շրջանակներում կդիտարկի ընտրությունները Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Մցխեթա-Մթիանեթիում:
Դառնալու համար դիտորդ հարկավոր է լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով։
Դիտորդի պարտականությունները՝
- Կազմակերպության հովանու ներքո դիտարկել ընտրատեղամասում քվեարկության օրը տեղի ունեցող իրադարձությունները,
- Ապահովել ընտրությունների ընթացակարգերի արդյունավետ մոնիտորինգ,
- Ընտրատեղամասում թերություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն տրամադրել PMMG կենտրոնական գրասենյակին
- Ընտրատեղամասում ընթացակարգային թերություններ հայտնաբերելու դեպքում արդյունավետ արձագանքել և բողոք պատրաստել։
Որակավորման պահանջները՝
- Բակալավրի աստիճան կամ առնվազն երրորդ կուրսի ուսանող,
- Նախապատվությունը կտրվի ընտրական ոլորտում փորձ ունեցող թեկնածուներին,
- Ընտրական օրենսդրության տարրական իմացություն (ցանկալի է),
- Ռուսաց լեզվի առնվազն B1 մակարդակի իմացություն (հայերենի, ադրբեջաներենի և/կամ թուրքերենի իմացությունն առավելություն կդիտվի),
- պատասխանատվության բարձր զգացում,
- Ֆորսմաժորային ռեժիմում աշխատելու ունակություն,
- Անհրաժեշտ պայման՝ ունենալ Android և/կամ IOS-ով աշխատող սմարթֆոն։
Դիտորդական առաքելություն իրականցնող ևս 2 կազմակերնություն և գրանցման հղումները տեսեք ներքևում.
- «Իմ ձայնը» կոալիցիա (միավորում է վրացական 30 հասարակական կազմակերպությունների). https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfA4u-_Z1Mo6hYGZvd8jCAmJFWoDLoN0KlXj9AM6GuSaGQVJw/viewform
- Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա (GYLA)(հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 15-ը) https://forms.office.com/pages/responsepage.aspx?id=vevv3rC360-oDq6VFLskFH6I1htJBeVDk94DOUR2pBBZCT1SsHMZFT0 bclid=IwY2xjawFs7b dleHRuA2FlbQIxMAABHbCHWgTZam3qb1g-jqlDwH0lLmzyI0i41r_qtsiWi5ohKEcF7KKWDrCXQQ_aem_If3ebMniuWhWAIXV