
Դատախազության հաղորդմամբ` դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող երկու անձ ազատազրկվել է։ Նրանցից մեկը, ով կատարել է սպանությունը, դատապարտվել է 15 տարվա ազատազզրկման, իսկ մյուսը` մարդասպանին օգնելու համար, 13 տարվա ազատազրկման։
Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։
Դեպքի մանրամասների համաձայն` 2024 թվականի փետրվարի 18-ի գիշերը Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել մեղադրյալի և տուժողի միջև: Մեղադրյալն ընկերոջ (13 տարվա ազատազրկման դատապարտվածի) փոխանցած հրազենով մի քանի կրակոց է հասցրել տուժողին, որը տեղում մահացել է: