
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ մարտի 15-ի երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ քաղաքացու է ձերբակալել։
2006 թվականին ծնված մեղադրյալը կալանավորվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիի բարերից մեկի մերձակայքում սառը զենքով դանակահարել է 2004 թվականին ծնված անձին և դեպքի վայրից դիմել փախուստի։
«Վիրավոր երիտասարդին տեղափոխել են բուժհաստատություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դիտավորյալ սպանության փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։