
«Discover Georgia» ՝«Բացահայտիր Վրաստանը» խորագրով տեսահոլովակը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Վրաստանը հետաքրքրված է ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելով:
Հանդիպման ընթացքում որոշվել է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն Վրաստան կուղարկի փորձագետների եւ խորհրդատուների հատուկ խումբ: