
Այսօրվանից՝ հունիսի 20-ի ժամը 10։00-ից, Վրաստանի բուհերի դիմորդները, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցները, մագիստրատուրայի թեկնածուները կարող են տպել քննության քարտերը, տեղեկացնում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Գործընթացի համար դիմորդը պետք է անցնի հետևյալ հղումով՝ online.naec.ge, այնուհետև առաջին դաշտում հավաքի անձնական համարը, իսկ երկրորդ դաշտում` վերևում նշված նիշերը։
Այնուհետև էկրանին կհայտնվի «տպել քննության քարտը», սեղմելով այս կոճակը` հնարավոր կլինի տպել քարտը, ինչպես նաև ստուգել, թե որ դպրոցում և ժամը քանիսին պետք է հանձնել քննությունը։
Քարտը կարելի է նաև պահել և տպել քննության ողջ ընթացքում՝ ցանկացած պահի: Կարևոր է, որ քարտի վրա առկա բոլոր տեղեկությունները տպվեն հստակ, առանց բացթողումների: Քարտը կարելի է տպել սև և սպիտակ, ստանդարտ թղթի վրա (A4):