Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) մերժել է լրացուցիչ քննություն անցկացնելու դիմորդի պահանջը՝ չնայած դատարանի որոշմանը։
Նշվում է, որ դիմորդն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել պատմություն առարկայի միասնական ազգային քննությանը։
Այս մասին տեղեկություն է տարածում «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) հասարակական կազմակերպության (հենց այս կազմակերպությունն էլ հայց է ներկայացրել դատարան) ղեկավար Անա Արգանաշվիլին:
NAEC-ին դատարանը պարտավորեցրել է լրացուցիչ քննություն կազմակերպել հիշյալ դիմորդի համար, ով չի կարողացել մասնակցել ազգային քննությանը, սակայն կենտրոնը մերժել է դիմորդի գրավոր դիմումը։ Ըստ PHR-ի՝ օգոստոսի 2-ին NAEC-ը հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ հուլիսի 25-ին արդեն պատմության լրացուցիչ քննություն կազմակերպվել է։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը ընդգծել է, որ քննական գործընթացն ավարտվել է, անցկացվել են նաև բոլոր լրացուցիչ քննությունները։ Հայտարարության համաձայն՝ դատարանի ժամանակավոր որոշումը կենտրոն է ներկայացվել լրացուցիչ նիստերի ավարտից հետո։