«Դիմավորենք Կոբախիձեին». հունիսի 8-ին Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) II-րդ մասնաշենքի դիմաց ուսանողները բողոքի ցույց կանցկացնեն:
Ցույցը կմեկնարկի ժամը 09:00-ին։ Կազմակերպիչները նշում են՝ բողոքի ակցիան վերաբերում է ոչ միայն ուսանողներին, այլ բոլոր քաղաքացիներին։
«Շաբաթ օրը առավոտյան ժամը 9-ից հավաքվում ենք ԹՊՀ II–րդ մասնաշենքի դիմաց, ուր պատրաստվում է գալ վարչապետ կոչվող վախկոտ անձը: «Դասախոսը», որի դասախոսություններին իրականում մասնակցում են միայն իր ղեկավարած կուսակցության երիտասարդները, և «մարդը», որն անընդհատ թիկնազորով է շրջում համալսարանում, նրանց միջոցով կազմակերպում է խմբակային հարձակումներ ակադեմիական տարածքում քննադատող ուսանողների դեմ»,- նշել են կազմակերպիչները:
Ի դեպ, նմանատիպ ցույցեր նախկինում ևս բազմիցս եղել են ԹՊՀ-ի մոտ, արձա ագրվել են նաև բռնության դեպքեր։ Ուսանողների խոսքով, մի քանի շաբաթ առաջ էլ 10-15 հոգանոց խումբն իրենց նկատմամբ բռնություն է իրականացրել: