
«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ «հանրահավաքներին դիմակավորված իրավապահների նույնականացման անհնարինությունն անպատժելիության վկայություն է»։
«ՆԳՆ ղեկավարությունը, բացի քաղաքացիների նկատմամբ համակարգված բռնության և խոշտանգման գործողությունների իրականացումից, նախապես ստեղծել է համակարգված անպատժելիության նախադրյալներ և չի ապահովել անհրաժեշտ պայմաններ հատուկ ջոկատայինների և այլ աշխատակիցների նույնականացման համար»,- ընդգծված է կազմակերպության հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 19-ին «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ցույցերի ցրմանը մասնակցող հատուկջոկատայինները և ոստիկանության մյուս ծառայողները չեն կրել նույնականացման համարներ և այլ նշաններ:
«Զանգվածային բռնությունների կազմակերպումից զատ, անպատժելիության այս պրակտիկան իր հերթին պահանջում է Ներքին գործերի նախարարության ղեկավարների իրավական պատասխանատվությունը»,- նշել է ՀԿ-ն։