
Դիմակ կրելու մասին կարգավորումն այս փուլում կգործի մինչև հուլիսի 15-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Ըստ Օխանաշվիլիի, հուլիսի 15-ից հետո կորոշվի, թե երկրում ինչ տեսակի կանոնակարգեր կկիրառվեն՝ կախված տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակից և փորձագետների խորհուրդներից:
«Մեր կողմից ներկայացված օրինագծի հիմնական էությունը մեր հասարակության առողջության հնարավորինս պահպանումն է: Ըստ մասնագետների և համաճարակաբանների խորհուրդների՝ անհրաժեշտ է դիմակ կրել. այսօր սա բավականին խիստ կանոնակարգ է: Քանի որ մենք գտնվում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլում, դիմակի չկրելը պետք է պատժվի ոչ թե 2 հազար լարիով, այլ վարչական կարգով՝ 20 լարիով», — ասել է Օխանաշվիլին: