
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բնակչությանը կոչ է անում պահպանել կորոնավիրուսի տարածման դեմ սահմանված հանձնարարականները: Նրա խոսքով՝ կանոնները պահպանելու դեպքում հնարավոր կլինի խուսափել համաճարակի երրորդ ալիքից:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ սահմանափակումների վերացումից հետո դեպքերի որոշակի աճ է նկատվում, քանի որ ըստ վարչապետի՝ բնակչությունը անտեսում է համաճարակաբանների հանձնարարականները:
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ դիմակ կրելու ցուցանիշը տագնապալի ընկել է, ինչը կտրականապես անընդունելի է: Ուզում եմ խնդրել հանրությանը, որ բոլորս պահպանենք այս տարրական կաննոները և թույլ չտանք երկրում երրորդ ալիքի զարգացմանը: Շատ շուոտվ կստանանք պատվաստանյութի առաջին խմբաքանակը, իսկ մինչ այդ կարևոր է, որ բոլորս շատ զգույշ լինենք,- կառավարության նիստից առաջ հայտարարել է Ղարիբաշվիլին: