Դիմակ կրելու արգելքը հավաքների ազատության սահմանափակում է. Factcheck.ge

«Միջազգային պրակտիկայի համաձայն՝ խաղաղ հավաքների ժամանակ դիմակներ կրելու ընդհանուր արգելքը հավաքների ազատության անհամաչափ սահմանափակում է», — այս մասին հայտարարում է «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Փաստ-մետր»-ը (FactCheck.ge):

Նշենք, «Վրացական երազանք» կուսակցությունը 82 ձայնով հավանություն է տվել «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Օրենսդրական փաթեթն արգելում է հավաքի կամ ցույցի մասնակիցներին դիմակներով կամ այլ միջոցներով ծածկել դեմքը։

Factcheck.ge-ի հրապարակած տվյալներում երևում է, որ մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը (և այլն)՝ հաստատում են, որ դիմակները կրելը չի կարող համարվել որպես բռության վտանգ հանդիսացող գործոն․

«Այս իրերը չեն համարվում բռնության սպառնալիքի բավարար ցուցիչ և չեն կարող օգտագործվել որպես ցուցարարներին ցրելու, ձերբակալելու կամ ճնշելու հիմքեր», — նշում է Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը:

Հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշում է, որ կան օրինական և ոչ հանցավոր նպատակներ, որոնց համար ցուցարարները դիմակներ են կրում, ներառյալ վախը հաշվեհարդարից:

Ավելին կարդալու համար սեղմեք այստեղ: