
Վրաստանի կառավարությունը պարզաբանում է, որ չնայած այսօրվանից բացօթյա վայրերում դիմակ կրելու սահմանափակումը չեղարկվում է, սակայն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, ինչպես նաև բացօթյա բազմամարդ տարածքներում, կանգառներում դիմակ կրելը պարտադիր կլինի:
Ու թեև հուլիսի 1-ից էլ կհանվի նաև պարետային ժամը ,սակայն սննդի կետերին թույլատրված կլինի աշխատել մինչև կեսգիշեր: Դեռևս շարունակում է սահմանափակ մնալ նաև գիշերային ակումբների գործունեությունը: