
Դիղոմիի բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել միջին տարիքի տղամարդ։ Փոխանցված տեղեկության համաձայն` այժմ նա գտնվում է Խեչինաշվիլիի անվան այրվածքաբանական կենտրոնում։
Պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել է գազի արտահոսքի պատճառով։
Ներկա պահին հրդեհն արդեն մարված է, սակայն դեպքի վայրում դեռևս աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։