Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Դիդուբե թաղամասի կամրջի վերականգնման համար ավելի քան 3 մլն լարի կծախսվի. այս նպատակով Թբիլսիիի քաղաքապետարանն արդեն մրցույթ է հայտարարել։
Մրցույթի փաստաթղթի համաձայն, Դիդուբե վարչական շրջանի Շալիկաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքների պետական գնման առաջարկների ընդունումը կսկսվի հունվարի 26-ին և կավարտվի հունվարի 31-ին։ Աշխատանքների նախահաշվարկային արժեքը կազմում է 3 մլն 176 հազար 063 լարի։
Տվայլների համաձայն, աշխատանքները պետք է ավարտին հասցվեն պայմանգրի կնքման պահից հետո՝ 6 ամիսվա ընթացքում:
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել Շալիկաշվիլիի անունը կրող կամուրջը նաև անցյալ տարի։ 2022 թվականի փետրվարին մրցույթ էր հայտարարել, սակայն այն չէր կայացել: Այն ժամանակ գնման նախահաշվարկային արժեքը, ըստ մրցութային փաստաթղթերի՝ կազմել էր 2 մլն 693 հազար 232 լարի։