Դեսպանությունները շնորհավորել են Վրաստանի ֆուտբոլի հավաքականին

Վրաստանում տարբեր երկրների դեսպանություններն արձագանքել են Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը (ԵՎՐՈ-2024) և շնորհակալություն հայտնել վրացի ֆուտբոլիստներին մրցաշարում ցուցադրած գերազանց խաղի համար։

«Մենք հպարտ ենք Վրաստանի հավաքականի պատմական դեբյուտով Եվրոպայի առաջնությունում: Դուք ուրախություն ու պատիվ բերեցիք Վրաստանին և նվաճեցիք միլիոնավոր երկրպագուների սրտեր ամբողջ աշխարհում: Շնորհակալություն զարմանահրաշ խաղերի համար»,- նշել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը գրել է. «Մենք միանում ենք բոլոր վրացի երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով ազգային հավաքականին Եվրոպայի առաջնությունում իրենց գերազանց ելույթի համար։ Ինչ հուզիչ խաղ և պատմական ուղի էր: Առաջիկայում հաջողություններ ենք մաղթում»:

Շվեդիայի դեսպանատունը միացել է վրացի երկրպագուներին և շնորհակալություն հայտնել Վրաստանի հավաքականի տղաներին Եվրոպայի առաջնությունում իրենց գերազանց ելույթի համար. «Շնորհակալություն բոլորիդ այս անմոռանալի և հպարտ օրերի համար: Առա՛ջ դեպի հաղթանակ, Վրաստան, երազանքներն իրականանում են: Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ապագայում»:

Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը X-ում գրել է. «Հարգանք ազգային հավաքականին Եվրոպայի առաջնությունում ուժեղ ու արժանապատիվ ելույթի համար։ Անհամբեր սպասում եմ ձեզ ֆուտբոլի հաջորդ մեծ մրցաշարին»:

Ի դեպ, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 30-ին ավարտեց ԵՎՐՈ-2024-ի խաղերը: