Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է Սուդանում գտնվող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ, InterPressNews-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)։
«Դեսպանատունն աշխատում է բոլոր ուղղություններով»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Սուդանում հակամարտությունը բանակի և «Արագ աջակցության ուժեր» (RSF) կիսառազմական խմբավորման միջև շարունակվում է։ Բժիշկների տվյալներով՝ բախումների հետևանքով մահացել է մոտ 100 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 1 100-ի։