
Աշխատանքային այցով Սամցխե Ջավախեթիում գտնվող Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Նինոծմինդա, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ հայտնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Այցի շրջանակներում Սմբատյանը հանդիպել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։ Վերջինս դեսպանին հանգամանալիորեն ներկայացրել է շրջանի սոցիալ-քաղաքական իրավիճակը։
Խոսվել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվող նախագծերի մասին։
«Նինոծմինդայի քաղաքապետը կարևորել է փոխադարձ համագործակցությունը, այդ առնչությամբ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: