
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 1-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։
«Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: