2023 թվականի ապրիլի 13-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես եկավ «Խորհրդային Միության լեզվական քաղաքականությունը և ժամանակակից Վրաստանի պատմությունը» թեմայով դասախոսությամբ։
Տեղեկությունը տարածում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ դասախոսությանը ներկա էին բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ալեքսանդր Մարկարովը, դասախոսներ և տարբեր ֆակուլտետների ուսանողներ։