
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր ընդունել է Թբիլիսիում կայացած քիքբռնցքամարտի միջազգային առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմին։
Դեսպան Սադոյանը շնորհավորել է հայ քիքբռնցքամարտիկներին փայլուն հաղթանակների առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ։
Մրցաշարին Հայաստանը ներկայացնող 11 մարզիկներից 9-ը նվաճել են ոսկե, իսկ 2-ը՝ արծաթե մեդալներ։ Հայաստանը նվաճել է նաև թիմային գավաթը։