
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Չեչնիան և Վրաստանը կապող ճանապարհի կառուցումն այս փուլում ներառված չէ տրանսպորտի նախարարության ծրագրում, «թեև լավ գաղափար է»:
Վլադիմիր Պուտինի տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել Չեչնիայի ենթակառուցվածքային նախագծերի մասին, այդ թվում՝ Չեչնիան Վրաստանի հետ կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ:
Պուտինը սկզբում ասել է, թե տեղյակ է այն տարբեր ծրագրերի մասին, որոնք վերջերս քննարկվել են կառավարությունում.
«Կան տարբերակներ, որոնք կարող են միացնել Չեչնիան Կրասնոդարի հետ՝ Սև ծովի ափ: Դա պետք է արվեր ժամանակին: Այս պահին կոնկրետ պլաններ չկան», — ասել է նա:
Ինչ վերաբերում է Վրաստանին անմիջականորեն միացնող ճանապարհին, Պուտինն ասել է. «Վրաստանի հետ կապված խնդիր կա, հատկապես ձմռանը ձյան պատճառով: Սա լավ գաղափար է այն բանի համար, ինչի մասին խոսում ենք [Չեչնիայի ճանապարհաշինություն], բայց դեռևս ներառված չեն տրանսպորտի նախարարության ծրագրերում: Սակայն, կրկնում եմ, սՔա ռացիոնալ գաղափար է, և դրա իրականացումը բանական է»: