Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է՝ որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները՝ երկրում տուրիզմը խթանելու նպատակով: Վրաստանի քաղաքացիների համար առանց հատուկ թույլտվության երկրի սահմանը հատելն արգելվում է:
Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:
Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ ունենան: Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում:
Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ` ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին փաստաթուղթ, երկրում գտնվելու 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ հանձնել` վրաստանյան կլինիկաներից մեկում: