Դեռահասի սպանության գործով մեղադրյալը ցմահ ազատազրկվեց

2023 թվականի հոկտեմբերին սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի սպանության համար մեղադրվող 28-ամյա ամուսինը` Ասիմ Ասլանովը, դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Որոշումը կայացրել է Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին։ Քանի որ գործը վերաբերում էր անչափահասի, նիստը փակ է ընթացել լրատվամիջոցների համար։

Հիշեցնենք. 14-ամյա դեռահասի  սպանության մասին տեղեկությունը տարածվել է 2023 թվականի հոկտեմբերի 6-ի երեկոյան։ Անչափահասը սպանվել էր «հարսանիքից» փախուստի պահին:

Գործով ձերբակալվել էին սպանության համար մեղադրվող Ասիմ Ասլանովը, Ասիմ Ասլանովի հորեղբայրն ու զարմիկը, սպանված Աիթաջ Շախմարովայի մայրն ու հորեղբայրը. վերջիններս մեղադրվում են հանցագործության մասին չհայտնելու համար։