Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Զուգդիդիի մունիցիպալիտետի շրջանային դատարանն անչափահասին սեռական բռնության ենթարկելու մեղադրանքով ձերբակալված տղամարդուն ազատազրկման է դատապարտել։
Պաշտպանական կողմը պահանջել է 100 հազար լարի գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակել, սակայն դատարանը վարույթ է ընդունել դատախազության միջնորդությունը։ Դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով։
Ի դեպ, հունիսի 30-ին հաղորդվել էր, որ Զուգդիդիում իրավապահները ձերբակալել են մոտ 50 տարեկան տղամարդու՝ 13-ամյա դեռահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։
Ըստ տեղեկությունների՝ մայրը որովայնի ցավերի պատճառով անչափահաս աղջկան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա մի քանի ամսական հղի է։
Գործի քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով, որը վերաբերում է նախնական իմացությամբ անչափահասի նկատմամբ սեռական բռնությանը: Տղամարդուն սպառնում է 15-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում: