
15-ամյա Լուկա Սիրաձեի ինքնասպանության գործով ձերբակալված քննիչ Մարինա Չոլոիանին քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացրել է Չոլոիանիի փաստաբան Թեոնա Գվազավան:
Գվազավայի խոսքով, քրեակատարողական հիմնարկը նման որոշում է կայացրել, քանի որ Չոլոիանիի առողջական վիճակը վատացել է և տեղի բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք՝ Վրաստանում 15-ամյա դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալվել էր քննիչ Մարիանա Չոլոիանին: