«Դեռ մտածում եմ, քաղաքականություն վերադարձի հարցը նույնպես որոշ չափով քննարկվում է»,- այս մասին Interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Գիորգի Քոբուլիան՝ պատասխանելով իր առաջիկա գործունեության, այդ թվում քաղաքական գործունեություն ծավալելու հեռանակարի մասին հարցին:
Նախկին նախարարի խոսքով, այս փուլում որոշ քննարկումներ է վարում և դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ որտեղ կշարունակի կարիերան:
«Դեռ որոշում չեմ ընդունել, թե ինչ ուղղությամբ կգնամ: Այս հարցի վերաբերյալ քննարկումներ եմ վարում, դեռ մտածում եմ: Քաղաքականություն վերադարձի հարցը նույնպես որոշ չափով քննարկվում է»,- հայտարարել է Քոբուլիան:
Հատկանշական է, որ ապրիլի 18-ին հրաժարական տալուց մի քանի օր հետո նախկին նախարարը հայտարարել էր, որ իր կամքով չի հեռացել պաշտոնից: Ընդդիմությունում կարծում էին, որ Քոբուլիան հեռացվել է իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հրամանով:
Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի հրաժարականը, հայտարարել էր, որ կադրային փոփոխությունը եղել է իր սեփական որոշումը: