Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն, որը ղեկավարել է կենտրոնը 10 տարի, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, ասում է, որ իրեն այլ պաշտոն չեն առաջարկել։ Նա «Ինտերպրեսնյուս»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չէր պատրաստվում լքել պաշտոնը։
«Անկեղծ ասած, տարիքիս պատճառով արդեն մտածել էի NCDC-ի ղեկավարի պաշտոնը թողնելու մասին, բայց մոտ երկու-երեք տարի հետո, երբ ավարտին կհասցնեի երկու մեծ նախագծերը, որոնք ուզում էի իրականացնել մինչև համաճարակը»,- ասում է Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ չի վերադառնա հանրային ծառայության:
Կորոնավիրուսի համաճարակի կառավարման վերաբերյալ Գամկղրելիձեն նշել է, որ իրենք «ճակատագրական սխալ չեն գործել».
«Մենք այս համաճարակը կառավարեցինք այնպես, որ համապատասխանի մեր երկրի զարգացմանը, քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին և մեր ունեցած ռեսուրսներին»։
Կարդացեք նաև՝