Դեմնա Գվասալիան ստացել է ամերիկյան մոդելավորողների խորհրդի (CFDA Awards) մրցանակը՝ կանանց հագուստի միջազգային դիզայներ անվանակարգում։
«Երբ 10 տարի առաջ սկսեցի իմ առաջին աշխատանքը Փարիզում նորաձևության ոլորտում, այնպիսի զգացում ունեի, որ իմ առաքելությունն է խախտել կանոններն ու խթանել նորաձևության արդյունաբերությանը։ Այս մրցանակն ինձ համար ոչ միայն նշան է, որ ճիշտ ուղու վրա եմ, այլև, որ այս պայքարում մենակ չեմ»- մրցանակը ստանալիս ասել է դիզայները:
Գվասալիան CFDA մրցանակը ստացել է երկրորդ անգամ․ 2017-ին նրան պարգևատրել են նորաձևության ոլորտում ունեցած ստեղծագործական ավանդի համար։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր