Վրաստանի մտավորականությունը դեմ է, որ Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությունը «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Քեթևան Դումբաձեին Գրողների տան տնօրեն նշանակի։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Քեթևան Դումբաձեին Գրողների տան տնօրեն նշանակմանն արձագանքել են վրացի գրողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ և գրական ոլորտի այլ անձինք։
Նրանք համատեղ հետևյալ հայտարարությունն են տարածել.
«Մենք չենք ընդունում նոր տնօրենին, որը վրաց հասարակությանը դեմ է քվեարկել` աջակցելով «ռուսական օրենքի» ընդունմանը։ Մենք չենք ընդունում խորհրդային մեթոդներով միջամտությունը գրական կյանքին ու գործընթացներին։ Պահանջում ենք ստեղծել գրողներից բաղկացած հանձնաժողով, որը կընտրի Գրողների տան տնօրենին»։