Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով՝ Եվրամիության մի շարք կառավարություններ արդեն քննարկում են Վրաստանի համար վիզային ռեժիմի կասեցման հարցը։
Ինչպես Ռոթն է ասել «Palitra News»-ին տված հարցազրույցում, ինքը դեմ է եղել առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց իր դիրքորոշումը փոխվել է։
«Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխել եմ իմ դիրքորոշումը, և ինձ համար դժվար է: Գիտեմ, որ իմ ընկերները պետք է շատ թանկ վճարեն դրա համար, բայց սա ամենակարևոր գործիքն է, որ մենք ունենք` մեր կողմից հստակ ուղերձ հղելու Թբիլիսիին, որ դադարեցնի այս հակաժողովրդավարական քաղաքականությունը։ Այս կառավարությունը պետք է վճարի դրա գինը: Այդ իսկ պատճառով ես իսկապես հուսով եմ, որ մենք կարող ենք խուսափել նման իրավիճակից, քանի որ գիտեմ, որ Եվրամիության շատ կառավարություններ` եթե ոչ բոլորը, արդեն իսկ քննարկում են ազատ վիզային ռեժիմի կասեցման հարցը»,- ասել է Ռոթը։
Նրա խոսքով, եթե վրացական հասարակությունը որոշի նախապատվությունը տալ ռուսական կյանքին, Եվրամիությունը պետք է հարգի այդ որոշումը, բայց այդ դեպքում Վրաստանը չի կարող ապրել երկու աշխարհում (նկատի ունի ԵՄ-ն և Ռուսաստանը — հեղ.):